6 ապրիլի 2013 - 13:10 AMT
Գերմանիայում հայտնաբերել են ֆաշիստական «Օսվենցիմի» 50 նախկին հսկիչների հետքերը

Նացիոնալ սոցիալիստների հանցագործությունների հետաքննությամբ զբաղվող գերմանական գերատեսչությունը հայտնաբերել է ֆաշիստական «Օսվենցի» համակենտրոնացման ճամբարի 50 նախկին հսկիչների հետքերը:

Մահվան ճամբարի նախկին հսկիչները, որոնք արդեն շուրջ 90 տարեկան են, ապրում են ողջ Գերմանիայի տարածքում: Քննիչներին արդեն հայտնի են նրանց անուններն ու հասցեները: Բոլորին սպառնում է սպանությանը մեղսակից լինելու մեղադրանք: