6 ապրիլի 2013 - 15:27 AMT
ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ ԱԱ-2014-ի որակավորման 500 խաղերից ոչ մեկը պայմանավորված չի եղել

ՖԻՖԱ անվտանգության ծառայության ղեկավար Ռալֆ Մուշկեն հայտարարել է, որ ԱԱ-2014-ի որակավորման 500 խաղերից ոչ մեկը պայմանավորված չի եղել:

«Մենք հիմքեր չունենք մտածելու, որ ինչ-որ խաղ պայմանավորված է եղել»,-ասել է նա՝ հավելելով, որ ՖԻՖԱ-ն վստահ է, որ մնացած ընտրական խաղերը ևս կանցնեն ազնիվ պայքարում: