6 ապրիլի 2013 - 15:43 AMT
Ժերար Դեպարդյեն կտրականապես հրաժարվել է շփվել ֆրանսիական մամուլի հետ

Ռուսաստանի անձնագիր ստացած Ժերար Դեպարդյեն կտրականապես հրաժարվել է շփվել ֆրանսիական մամուլի հետ: Նյու Յորքի հյուրանոցում նրան սպասող լրագրողներին նա հորդորել է չխանգարել իրեն ապրել:

Հավանաբար, լրագրողները ցանկանում էին մանրամասներ իմանալ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու Դեպարդյեի դեմ հարուցված գործի մասին, որի դատավարությունը հետաձգվել է մինչև մայիսի 24-ը:

Նյու Յորքում Դեպարդյեն քննարկել է իր մասնակացությունը ԱՄՀ նախկին նախագահի մասին ֆիլմին: