7 ապրիլի 2013 - 11:51 AMT
Իրանի արտգործնախարարը կայցելի Հայաստան

ՀՀ նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով ապրիլի 8-9-ը Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին աշխատանքային այցով կլինի Հայաստանում:

Իրանի արտգործնախարարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀ ԱԳն մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախատեսված են Հայաստանի և Իրանի արտգործնախարարների բանակցությունները: