7 ապրիլի 2013 - 13:57 AMT
Շնորհավորական բացիկներ և վարդեր՝ քաղաքապետից

Մայրության և գեղեցկության օրվա` ապրիլի 7-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից անցորդ բոլոր կանանց և աղջիկներին շնորհավորական բացիկով վարդեր են բաժանվելել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Երևանիր քաղաքապետարանի տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կազմակերպած միջոցառումների անցկացման վայրերից մեկը Մաշտոցի պուրակին հարակից տարածքն է, ուր տեղադրվել են օրվա խորհրդին համահունչ ձևավորված տոնական դեկորատիվ զամբյուղներ: