7 ապրիլի 2013 - 22:01 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լորդերի պալատի անդամ Ուիլյամ Ուոլլեսին և դեսպան Ջոնաթան Էյվզին

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, լիբերալ-դեմոկրատ կուսակցության ներկայացուցիչՈւիլյամ Ուոլլեսիհետ:

ՀԱԿ գրասենյակից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև եվրոպական կառույցների համատեքստում` ժողովրդավարացման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվզը, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը ևԱվետիս Ավագյանը: