8 ապրիլի 2013 - 12:00 AMT
Շահան Քանդահարյան. Լիբանանի նորանշանակ վարչապետն ավարտել է Բեյրութի Հայկազյան համալասարանը

Լիբանանի նորանշանակ վարչապետ Թամմամ Սալամը ընդհանրապես սուննի համայնքին մոտ ընկալված և չափավորականությամբ բնութագրվող անձնաւորություն է. նրա հայրը եվս եղել է Լիբանանի վարչապետ և տարիներ շարունակ վարել այդ պաշտոնը։ Այս մասին ասել Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Քանդահարյանը՝ PanARMENIAN.Net-ի թղթակցին մեկնաբանելով նոր վարչապետի նշանակումը երկրում: «Թե՜ հայրը և թե՜ ինքը լիբանանահայ համայնքի հետ ունեցել են հարգալիր հարաբերություններ։ Թամմամ Սալամը ինքը շրջանավարտ է Բեյրութի Հայկազյան համալասարանի, ինչը առիթ է հանդիսացել, որ նա մոտիկից շփվի լիբանանահայերի հետ։ Բոլոր նախադրյայլները այս պահի դրությամբ գնում են դեպի համախոհական և համաձայնական կառավարություն կազմելուն։ Երկրորդ հանգրվանը ի հարկե ընտրական օրինագծի որդեգրումն է, որի հիման վրա կազմակերպվելու են Լիբանանի խորհրդարանի ընտրությունները»,-ասել է Շահան Քանդահարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին: