Չերնոգորիայում, որտեղ նախօրեին ավարտվել են նախագահի ընտրությունները, երկու թեկնածուները, հղում կատարելով ձայների հաշվարկի նախնական տվյալներին, հայտարարել են իրենց հաղթանակի մասին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Սոցիալիստների իշխող Ժողովրդավարական կուսակցությունը հայտնել է, որ իր թեկնածուն, երկրի գործող նախագահ Ֆւլիպ Վույանովիչը հավաքել է ձայների 51,3 տոկոսը՝ Միոդրագ Լեկիչի 48,7 տոկոսի դիմաց: Իր հերթին ընդդիմադիր «Ժողովրդավարական ճակատը» հայտարարել է, որ Լեկիչն ունի 50,5 տոկոս, իսկ նրա մրցակիցը՝ 49,5 տոկոս: Հաշվառվել է քվեաթերթիկների 70 տոկոսը: