8 ապրիլի 2013 - 12:03 AMT
Այսօր ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում հանդես կգա Մարզպետ Մինասյանը

Այսօր Տաշքենդում մեկնարկում է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից հանդես կգա Մարզպետ Մինասյանը (50կգ):

Վաղը հարթակ դուրս կգա Դավիթ Գասպարյանը (56կգ): Ապրիլի 11-ին հանդես կգան Ժորժ Եղիկյանն ու Արթուր Սարգսյանը (69կգ), իսկ մեկ օր անց՝ Սամվել Գասպարյանը (77կգ):

Սիմոն Մարտիրոսյանը (+94կգ) կմեկնարկի ապրիլի 13-ին:

Աշխարհի առաջնությունը կավարտվի ապրիլի 13-ին: