8 ապրիլի 2013 - 14:47 AMT
Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է ՀՀ նախագահի եդմնակալության արարողությանը, որը կանցնի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Ըստ նրա, հավանաբար, Ռոբերտ Քոչարյանը ներկա կգտնվի առանց տիկնոջ, քանի որ Բելլա Քոչարյանն այժմ արտերկրում է: