8 ապրիլի 2013 - 21:43 AMT
Բերդ քաղաքի մանկապարտեզի մոտ հրետանային արկ է հայտաբերվել

Այսօր՝ ժամը 16.36-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մանկապարտեզի մոտ հայտնաբերվել է զինամթերք:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հգայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բերդ քաղաքի Հ.Նահապետի փողոցի թիվ 6 հասցեի մոտակայքից հայտնաբերվել է 75մմ տրամաչափի հրետանային արկ, որը սակրավորների ուժերով տեղափոխվել է զորամաս: