9 ապրիլի 2013 - 12:49 AMT
Ժան Պոլ Բելմոնդոն նշում է իր 80-ամյակը

Ապրիլի 9-ին լեգենդար դերասան Ժան Պոլ Բելմոնդոն նշում է իր 80-ամյակը: Չնայած, որ վերջին տարիներին դերասանը գրեթե չի նկարահանվում և չի խաղում թատրոնում, մնում է Ֆրանսիայի ամենասիրված դերասաններից մեկը:

Բելմոնդոն առաջին անգամ բեմ է դուրս եկել 1950 թվականին, երբ կատարեց արքայազնի դերը «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմում: Սակայն, փառքը նրան գտավ միայն 10 տարի անց՝ «Վերջին շնչով» ֆիլմի նկարահանումներից հետո: Հատկապես մեծ էր նրա համբավը 70-ականներին, երբ նա բազում ֆիլմերում նկարահանվեց՝ կատարկերգությունից մինչև մարտաֆիլմեր: Ընդ որում, բոլոր հնարքները նա կատարում էր ինքնուրույն:

Վերջին անգամ նա նկարահանվել է 2008թ. «Մարդն ու շունը» ֆիլմում: