9 ապրիլի 2013 - 12:49 AMT
Եթե Կարեն Կարապետյանին առաջարկեն վարչապետի պաշտոնը. Նա կարծում է, որ կհարաժարվի

Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը ցանկություն չունի զբաղվել քաղաքականությամբ: Մարզահամերգային համալիրում, ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունից առաջ նախկին քաղաքապետը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց տարածված տեղեկությունները, թե խոսակցություններ են պտտվում, որ ինքը հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ:

Դիտարկմանը, թե իր անունը կապում են ապագա կառավարության հետ, նրան տեսնում են վարչապետի պաշտոնում, նախկին քաղաքապետն արձագանքեց. «Ընդհանրապես տեղյակ չեմ»: Հարցին՝ եթե լինի նման առաջարկ, նա կհրաժարվի՞, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Կարծում եմ այո»: