9 ապրիլի 2013 - 13:15 AMT
Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից նոր արտահոսք է տեղի ունեցել

Ռադիոակտիվ ջրի նոր արտահոսք է գրանցվել ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում, ասվում է ԱԷԿ-ի կառավարիչ TEPCO ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր արտահոսքի մասին ԱԷԿ ստորգետնյա պահեստարաններից: Պատահարի պատճառները պազվում են: Միջադեպի առնչությամբ ԱԷԿ-ի գլխավոր գրասենյակում հատուկ խորհրդակցություն տեղի կունենա, հայտնում է ՌԲԿ-ն:

Ըստ փորձագետների վարակված ջուրը չի արտահոսել օվկիանոս, այլ ներծծվել է հողի մեջ: Ռադիոակտիվ ջրի ընդհանուր ծավալը կազմում է 13 հազար տոննա: