9 ապրիլի 2013 - 13:19 AMT
Ադրբեջանի ԶՈւ տեղի ունեցած մահվան դեպքը ավանդաբար բարդում են հայկական կողմի վրա

Ադրբեջանական բանակում կրկին զինծառայող է զոհվել, այս անգամ ազգային բանակի լեյտենանտ: Ինչպես միշտ, նրա մահն այս անգամ էլ բարդեցին «հրադադարի ռեժիմի խախտման վրա», այսինքն հայկական կողմի վրա: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 8-ին 20:00-ի սահամոնւմ Աղդամի շրջանի Կենգերլի գյուղի մոտ, շփման գծում:

1988թ. ծնված N զորամասի լեյտենանտ Շախրիյար Բահրամգուլու օղլու Մամեդովը զոհվել է՝ հավանաբար իր ծառայակցի հրազենային կրակոցից: