Որոշվել է 2013թ. բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմը, «Ռ-Սպորտին» է հայտնել ազգային թիմի ավագ մարզիչ Ալեքսանդր Լեբզյակը:
Եվրոպայի առաջնությունը կանցնի Մինսկում մայիսի 30-ից հունիսի 9-ը: Ռուսաստանի հավաքականի գլխավոր աստղը առաջնությունում կլինի Դավիթ Հայրապետյանը, որը բրոնզ նվաճեց 2012թ. Օլիմպիադայում մինչև 49կգ քաշային կարգում:
Ռուսաստանի հավաքականի կազմում են նաև Ռուսաստանի չեմպիոններ Հովիկ Հովհաննիսյանը 52 կգ քաշային կարգում և Արմեն Զաքարյանը 64կգ քաշային կարգում: