9 ապրիլի 2013 - 17:36 AMT
Բարոնուհի Մարգարեթ Թեթչերի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին

Բարոնուհի Մարգարեթ Թեթչերի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի գրասենյակը: Բուքինգհեմյան պալատում հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ամուսնու Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հետ ներկա կգտնվի հուղարկավորությանը: Պաշտոնապես արարողությունը պետական չի համարվի, քանի որ, որպես կանոն, այդ կարգավիճակը վերապահվում է միայն մահացած միապետներին: Սակայն Թեթչերի հուղարկավորությունը արարողակարգային կլինի: Սգո թափորը սկիզբ կառնի Վեսթմինսթերից ու կավարտվի Լոնդոնի Սբ Պետրոսի տարճարում, հայտնում է euronews-ը: