9 ապրիլի 2013 - 17:16 AMT
«Հարսնաքարի գործով» դատական նիստը հետաձգել է. Պաշտպաններից մեկն ընտանեկան խնդիրներ ունի

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի գործով» հերթական դատական նիստը հետաձգել է: Դատարան չէին բերվել ամբաստանյալները: Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ ապրիլի 5-ին գրությամբ դատարանին էր դիմել պաշտպան Միհրան Պողոսյանը և խնդրել հետաձգել դատական նիստը, քանի որ անձնական, ընտանեկան խնդիրների պատճառով մինչև ապրիլի 10-ը բացակայելու է հանրապետությունից: