9 ապրիլի 2013 - 23:37 AMT
Երևանի Շեվչենկո-Չեխով խաչմերուկի մոտակայքում զինամթերք է հայտնաբերվել

Այսօր ժամը 19.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Շեվչենկո - Չեխով փողոցների խաչմերուկի մոտակայքում` աղբամանի հետնամասում, հայտնաբերվել է զինամթերք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և հատուկ փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ հայտնաբերվել է 1 արկղ «ԱԿՍ» և «ԱԿՄ» ավտոմատների փամփուշտներ, 1 ՌԳ-42 նռնակ և 3 փամփշտատուփ լիցքավորված փամփուշտներով:Ոստիկանության աշխատակիցները զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: