10 ապրիլի 2013 - 16:20 AMT
Ստամբուլում ապրիլի վերջում կհանդիպեն «Սիրիայի բարեկամները»

Անցած շաբաթ Թուրքիա այցելած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ապրիլի վերջում կրկին կվերադառնա Ստամբուլ մասնակցելու համար առանցքային երկրների հանդիպմանը, որոնք այսպես կոչված «Սիրիայի բարեկամներ» խմբի անդամներ են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հանդիպման անցկացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ստամբուլում Քերիի և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին բանակցությունների ժամանակ: Հանդիպման մասնակիցներն ակնկալում են, որ այն կնպաստի Բաշար Ասադի ռեժիմի տապալմանը:

Հանդիպումը նախատեսվում է անցկացնել ապրիլի 20-ին: