10 ապրիլի 2013 - 17:06 AMT
Անանդ-Կարլսեն խաղը ցանկանում են ընդունել Տրոմսեն և Չեննայը

Աշխարհի առաջնության մրցաշարը Վիշվանաթան Անանդի ու Մագնուս Կարլսենի միջև ընդունելու ցանկության մասին հայտնել են նորվեգական Տրոմսեն ու հնդկական Չեննայը: Լուրեր կան, որ հետաքրքրված է նաև Նյու Յորքը:

ՖԻԴԵ ղեկավար Կիրսան Իլյումժինովը այս օրերին եվրոպական երկներից մեկը կայցելի, բանակցելու համար:

Մինչ այդ Իլյումժինովը հայտնել էր, թե Չեննայը առաջնային կդիտարկվի, սակայն Մագնուս Կարլսենը կցանկանար, որ խաղն անցներ չեզոք տարածքում: «Չեղոք տարածքում խաղալն ավանդույթ է, և դա արդարացի կլիներ իմ հանդեպ»,-ասել է նա, հայտնում է chess-news.ru-ն: