10 ապրիլի 2013 - 17:24 AMT
Էրդողանը չեղյալ է հայտարարել այցը Գազայի հատված Քերիի խնդրանքով

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դիմեց Թուրքիայի կառավարությանը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ հայտարարեց իր այցը Գազա: Ըստ թուրքական մամուլի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Թուրքիա իր վերջին այցելության ժամանակ դիմեց Էրդողանին՝ խնդրելով հետաձգել այցը Գազա, քանի որ դա կարող է խանգարել Իսրայելի հետ կարգավորմանը: Թուրք վարչապետը պետք է այցելի ԱՄՆ այս տարվա մայիսին, որտեղ հանդիպելու է ԱՄՆ նախագահի հետ: