10 ապրիլի 2013 - 17:44 AMT
Հայաստանն ու Մոլդովան կարևորում են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը

Այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մոլդովայի փոխարտգործնախարար Անդրեյ Պոպովին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգային հարցեր, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Կարևորվեցին երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում համագործակցությունը, միջխորհրդարանական փոխգործակցությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը: