14 նոյեմբերի 2005 - 17:49 AMT
Մ.Շահգելդյան.Ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք պատրաստ են «այո» ասել սահմանադրական փոփոխություններին
Անցած շաբաթների ընթացքում Հայաստանի հասարակության հետաքրքրությունը Սահմանադրության փոփոխությունների հանդեպ, ինչպես նաեւ այն մարդկանց թիվը, որոնք պատրաստ են «այո» ասել սահմանադրական փոփոխություններին, կտրուկ աճել է: Այդ մասին լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ հայտարարել է հանրաքվեի համակարգող խորհրդի նախագահ, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը: Ընդ որում Մ.Շահգելդյանը չասաց, թե որքան կարող է լինել Սահմանադրության փոփոխություններին կողմ քվեարկողների թիվը: Նրա խոսքերով, բնակչության տեղեկացման գործընթացը Սահմանադրության փոփոխությունների էության մասին անցնում է ակտիվ քարոզչության փուլ:

Նշենք, որ Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ համաժողովրդական հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների համակարգման խորհուրդը ստեղծվել է Հայաստանի նախագահի հրամանով նոյեմբերի 13-ին: Խորհրդի կազմում ընդգրկվել են իշխանության կոալիցիայի եւ բարեփոխմանը առնչվող այլ քաղաքական ուժերի 23 կուսակցություններ: Խորհրդում գործում են մի քանի բաժիններ, մասնավորապես` կազմակերպչական, տեխնիկական եւ մամուլի հետ աշխատանքի բաժին: Հանրաքվեն տեղի կունենա 2005 թվականի նոյեմբերի 27-ին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: