11 ապրիլի 2013 - 12:24 AMT
Հրաժարական է տվել Պաղեստինի վարչապետ Սալյամ Ֆայադը

Հրաժարական է տվել Պաղեստինի պետության վարչապետ Սալյամ Ֆայադը: Խնդրագիրը հասցեագրված է նախագահ Մահմուդ Աբբասին, որն այցով Հորդանանում է: Այդ մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների, Ֆայադի որոշման պատճառը խորը տարաձայնություններն են իր ու Աբբասի միջև պետական քաղաքականության առանցքային ուղղություններով: