11 ապրիլի 2013 - 12:39 AMT
Հյուսիսային Կորեան մեկնարկային դիրքի է բերել բալիստիկ հրթիռը

Հյուսիսկորեական միջին հեռահարության հրթիռներից մեկը երկրի արևելյան ափին բերվել է մեկնարկային դիրքի: Տվյալները ստացվել են տիեզերական հետախուզության միջոցով, հայտնում է Kyodo գործակալությունը՝ Ճապոնիայի ռազմական գերատեսչությունում աղբյուրի վրա հղումով:

Փորձագետները համարում են, որ «Մուսուդան» հրթիռները կարող է են կործանել մինչև 3 հազար կմ հեռավորության վրա գտնվող թիրախը: Տեսականորեն հարվածի տակ կարող են հայտնվել Ճապոնիան, Հարավային Կորեան, Գուամ կղզին, հայտնում է ՌԲԿ-ն: