11 ապրիլի 2013 - 13:07 AMT
The VancouverSun. Կանադայի արժեքներն ու բարոյականությունը չեն վաճառվելու Թուրքիային գոհացնելու համար

Կանադացիները կարևոր դերակատարություն ունեն հայերի փրկության գործում 1800թ. ի վեր: Բուժքույլ Սառա ՔորնինգըՆոր Շոտլանդիայից փրկել է Ցեղասպանության ժամանակ որբացած 5000 հայ երեխաների 1922թ., երբ թուրքական բանակը սրի ու հրի մատնեց Իզմիրը: Այս մասին ասվում է Տորոնտոյում գործող Սառա Քորնինգի Ցեղասպանությունների հետազոտման կենտրոնի հայտարարության մեջ:

Ինչպես գրում է The VancouverSun-ը, Հայոց ցեղասպանությունը հաստատվել է քաղաքականապես ու պատմաբանորեն տասնամյակներ շարունակ: Թուրքիայում այս թեման շարունակում է տաբու մնալ՝ հանգեցնելով մտավորականների հետապնդումներին:

Կենտրոնը հորդորում է պատկերացնել մի Գերմանիա, որտեղ Հիտլերը հերոս կլիներ, իսկ Օսկար Շինդլերի հիշատակը մոռացության մատնված: «Թուրքիան շարունակում է վերաբերվել ցեղասպանության հեղինակներին որպես մեծերի, այն դեպքում, երբ քաջ թուրքերի պատմությունը, որոնք փրկել են հայերի կյանքը, մատնվում է լռության ու հալածվում: Կանադայի արժեքներն ու բարոյականությունը չեն վաճառվում, դրանք արմատացել են Կանադայի հանրության շրջանում և Կանադայի յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունն են»,-ասվում է Կենտրոնի հայտարարության մեջ:

Անցած շաբաթ Կանադայում Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալին հայտարարել էր, թե Կանադայի կառավարության որոշումը հայերի կոտորածը որպես ցեղասպանություն որակելու մասին կարող է խոչընդոտել երկու երկրների շահավետ առևտրային հարաբերություններին: