ԱՄՆ բյուջեի պակասուրդի պատճառով Բարաք Օբաման առաջարկում է 38 տոկոսով կրճատել Հայաստանին հատկացվող օգնությունը 2014թ. ֆինանսական տարում: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), եթե առաջարկը ստանա Կոնգրեսի հավանությունը, դա կնշանակի, որ Հայաստանին հատկացվող օգնությունը կհասնի 1988թ. երկրաշարժից հետո նվազագույն մակարդակի:
Անցյալ տարի Հայաստանին հատկացվեց 40 մլն դոլար, այժմ գումարը կկազմի 24,719,000 դոլար: Ճիշտ է, Սպիտակ տունը պահպանել է հավասարության սկզբունքը Հայաստանին ու Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության պարագայում՝ 2, 700, 000 դոլար, և ռազմական կրթության ու պատրաստության ոլորտում՝ 600 հազար դոլար:
Բյուջեն չի ներառում Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը: Մի քանի տարի է, ինչ USAID-ին տարեկան 2 մլն դոլար էր հատկացնում:
Բոլոր հարավկովկասյան երկրներից ամենամեծ օժանդակությունը Վրաստանն է ստանում, սակայն նրա բյուջեն ևս կրճատվել է: