11 ապրիլի 2013 - 12:17 AMT
Գաբրիել Սարգսյանը Դուբայի մրցաշարում տարել է չորրորդ անընդմեջ հաղթանակը

Գաբրիել Սարգսյանը շարունակում է վստահ ելույթները շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ Մաքտումի շախմատի մրցաշարում: 4-րդ տուրում նա սևերով հաղթել է Ռինատ Ջամաբաևին (Ղազախստան): Նա վաստակել է 4 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Վլադիմիր Հակոբյանը սևերով միավորներ է կիսել Վլադիմիր Բուրմակինի հետ Ռուսաստանից և 3,5 միավորով 5-րդ տեղում է: Տիգրան Պետրոսյանը հաղթել է Զաուր Ռահմանին (Բանգլադեշ), նա վաստակել է 3,5 միավոր և 10-րդ հորիզոնականում է: Հովիկ Հայրապետյանը հաղթել է հնդիկ Կումար Պրավինին, Լիլիթ Գալոյանը զիջել է Պետեր Միխալիկին (Սլովակիա), իսկ Մարկ Բասենչյանը՝ Հարիկե Դրոնավալիին (Հնդկաստան):