11 ապրիլի 2013 - 10:25 AMT
Ավիացիայի և տիեզերագնացության օրը` երեխաների հետ. «Նարեկացի»-ում ցուցահանդես կբացվի

Ավիացիայի և տիեզերագնացության համաշխարահային օրը`ապրիլի 12-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կբացվի օրվան նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանում Ռուս գործակցության ներկայացուցչության Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի Գեղարվեստի մանկական ստուդիայի սաների աշխատանքները:

Այս ստուդիան բացվել է 2012թ. մարտին: Ապրիլի 12-ի ցուցահանդեսում ներկայացված կլինեն 5-7 տարեկան երեխաների աշխատանքները:

Նշենք, որ ստուդիայում ուսուցումը կատարվում է «Պատկերավոր մշակույթ» հատուկ ծրագրով, որն իր մեջ ներառում է գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն, դեկորատիվ մշակույթ, ճարտարապետություն և դիզայն: Դասընթացները վարում է նկարիչ, ճարտարապետ-դիզայներ Դարյա Բոչկովսկայան: