Ապրիլի 11-ին Հայաստանի սամբոյի պատանեկան և երիտասարդական հավաքականները մեկնել են Կիրպոսի Լիմասոլ քաղաք, ուր կայանալու է սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը: Հայաստանը պատանիների մրցելույթներում ներկայացնելու են 10 տղա և մեկ աղջնակ, երիտասարդների՝ 10 տղա և մեկ աղջիկ:
Այսօր տեղի կունենան պատվիրակությունների գրանցման, հավատարմագրման կարգերը, մրցավարական հանձնաժողովի նիստը, ներկայացուցիչների և մարզիչների սեմինարը:
Ապրիլի 12-ին մրցագորգ դուրս կգան պատանիներից Դավիթ Խաչատրյանը (48 կգ), Գրիգորի Նիկողոսյանը ( 60 կգ), Գոռ Ավագյանը (75 կգ), Քնարիկ Ստամբուլցյանը (40 կգ), երիտասարդներից՝ Ջիվան Ղազարյանը (48 կգ), Արթուր Սահակյանը (62 կգ) և Մինաս Մադոյանը (82 կգ):