11 ապրիլի 2013 - 13:33 AMT
Այսօր ԵԱ-ում հայ ծանրորդներից հանդես կգա Անդրանիկ Կարապետյանը

Այսօր Տիրանայում, որտեղ անցնում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, կմեկնարկեն մինչև 77կգ քաշային կարգում ընդգրկված ծանրորդները:

Հայաստանը կներկայացնի պատանիների աշխարհի առաջնության հաղթող Անդրանիկ Կարապետյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Պողոս Պողոսյանի գլխավորությամբ կներկայանա երեք ծանրորդով:

+105 կգ քաշային կարգում երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն և պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Գոռ Մինասյանը և երիտասարդական ԱԱ հաղթող Հայկ Հակոբյանը հարթակ դուրս կգան ապրիլի 14-ին: Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 14-ին: