15 նոյեմբերի 2005 - 12:45 AMT
Կարճատեւ այցով Հայաստան է ժամանել Տաջիկստանի նախագահը
Այսօր կարճատեւ այցով Հայաստան է ժամանել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահի առանձնազրույցը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: