11 ապրիլի 2013 - 12:12 AMT
Տիգրան Սարգսյան. Հայաստանին չի բավարարում ցանցային պատրաստվածության վարկանիշային աղյուսակի 82-րդ տեղը

Հրապարակվել է երկրների ցանցային պատրաստվատության վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանը 12 կետով բարելավվել է ցուցանիշը և 144 երկրների շարքում զբաղեցնում է 82-րդ տեղը:

«Հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանը բարելավվել է իր դիրքերը, սակայն կան լուրջ անելիքներ: Մրցակցային առումով հետ ենք մնում Ադրբեջանից և Վրաստանից, իսկ 82-րդ տեղը մեզ բավարարել չի կարող»,-կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը Տրանսպորտի և կապի նախարարությանը առաջարկեց կազմել միջոցառումների ծրագիր, որը հնարավորություն կտա բարելավվել Հայաստանի դիրքերը: Նա նաև հավելեց, որ դրա համար անհրաժեշտ է դատաիրավական ոլորտի անկախության ցուցիչի և մի շարք այլ ոլորտների բարելավվում: