11 ապրիլի 2013 - 12:02 AMT
Ավագանու ընտրություններում հանձնաժողովի անդամներ նշանակելու գործընթացն ավարտվեց

Սահմանված ժամկետում ՀՀ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը նշանակումներ են կատարել բոլոր 464 տեղամասային ընտրական հանձնաժողովներում:

ԱԺ խմբակցություն ունեցող կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքը 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու վերջնաժամկետը երեկ լրացել է,հայտնում են ԿԸՀ-ի մամուլի ծառայությունից: