11 ապրիլի 2013 - 12:40 AMT
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ԵԱՀԿ ՄԽ առաջարկին Հայաստանը դրական է արձագանքում

Այն, որ ԼՂՀ խնդրի կարգավորման բանակացությունների գործընթացում որևէ առաջընթաց չկա, պատճառը ոչ Հայաստանն է, ոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ոչ էլ ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահները: Այսօր ՀՀ ԱԳՆ-ում մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Հյասատանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահաները իրենց վերջին հայտարարության մեջ նշել էին, որ պլանավորում են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: PanARMENIAN.Net-ի հարցին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում բանակցային գործընթացում չի հաջողվել էական արդյունք գրանցել, ինչ ակնկալիք ունեք այդ հանդիպումից, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. «Եռանախագահները միշտ ջանքեր են գործադրում բանակցային գործընթացում ինչ-որ տեղաշարժի հասնելու համար և այդ հանդիպումին էլ, ինչպես մնացած առաջարկներին, մենք դրական ենք արձագանքել»:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ չի կարող ասել, թե երբ և որտեղ կլինի արտգործնախարարների հանդիպումը: Ըստ նրա՝ դա հնարավոր է տեղի ունենա հետագա շաբաթների ընթացքում, ինչպես որ նշել էին համանախագահները: