11 ապրիլի 2013 - 12:42 AMT
ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում Հայաստանի ընտրանին նահանջել է 90-րդ հորիզոնականը

Ապրիլի 11-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների հերթական վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականն այս անգամ նահանջել է 6 հորիզոնականով և 421 միավորով զբաղեցնում է 90-րդ տեղը:

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան 8-րդ հորիզոնականում է, Դանիան բարձրացել է 20-րդ տեղը, Չեխիան 25-րդ հորիզոնականում է, Բուլղարիան իջել է 46-րդ տեղը, իսկ Մալթան 157- րդն է:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1538 միավորով: Երկրորդ տեղում է Գերմանիան 1428 միավորով, եռյակը եզրափակում է Արգենտինայի ընտրանին 1292 միավորով: