11 ապրիլի 2013 - 13:19 AMT
Ր. Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա և կվերադառնա վաղը. Հանրահավաքը չի հետաձգվելու

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկօրյա մասնավոր այցով մեկնել է Մոսկվա: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած վաղվա հանրահավաքն անպայման տեղի կունենա և «Ժառանգության» առաջնորդը հանդես կգա ծրագրային ելույթով:

Նկատենք, որ նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կմեկնի Մոսկվա` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու: