11 ապրիլի 2013 - 15:44 AMT
ՀՀԿ. Մեր հասարակությանը պետք է ուժեղ, գաղափարական իշխանություն և ոչ պակաս ուժեղ ընդդիմություն

Իշխանությունները գրպանային ընդդիմության ստեղծմամբ երբեք չեն զբաղվել, վստահեցնում է ՀՀԿ մամուլի խոսնակԷդուարդ Շարմազանովը: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե ընդդիմության ո՞ր առաջնորդն է ավելի ձեռնտու իշխանություններին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, նա հայտարարեց, որ իշխանություններին շատ ձեռնտու է այն, ինչ ձեռնտու է հասարակությանը:

«Մեր հասարակությանը անհրաժեշտ է ուժեղ, գաղափարական իշխանություն և ոչ պակաս ուժեղ գաղափարական ընդդիմություն, որպեսզի նորմալ, քաղաքակիրթ, սուր քաղաքական պայքարում մենք կարողանանք ծնեցնել շատ լավ գաղափարներ և այդ գաղափարները կյանքի կոչել մեր հասարակության համար»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը: