11 ապրիլի 2013 - 18:18 AMT
Ապրիլի 11-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 418.02 դրամ

Ապրիլի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարի առք և վաճառք չի իրականացվել

Ընդ որում, ապրիլի 11-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 418.02 դրամ, ապրիլի 10-ի համեմատ նվազելով 0,29 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 547.44 դրամ է` նվազելով 0,34 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 13.55 դրամ, ինչը ապրիլի 10-ի ցուցանիշից ավելի է 0,03 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: