12 ապրիլի 2013 - 14:29 AMT
Մեքսիկայում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ

Մեքսիկայում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Ազգային երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժի օջախը 53,6 կմ խորության վրա էր:

Տուժածների ու ավերածությունների մասին հաղորդագրություններ չկան, հայտնում է ՌԲԿ-ն: