12 ապրիլի 2013 - 14:10 AMT
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 4-դ տեղը

Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդ, պատանիների աշխարհի առաջնության հաղթող Անդրանիկ Կարապետյանըմինչև 77կգ քաշային կարգում գրավել է 4-րդ տեղը:

Պոկում վարժությունում նա բարձրացրել է 160կգ, հրում վարժությունում՝ 186կգ, իսկ երկամարտի արդյունքում հավաքել է 346կգ: Իր անձնական քաշի պատճառով նա զիջել է արծաթե մեդալակիր Ալեքսանդր Շպակին (Մոլդովա) և բրոնզե մեդալակիր Ռազվան Մարտինին (Ռումինիա):

+105 քաշային կարգում երիտասարդների Եվրոպայի չեմպիոն ու պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Գոռ Մինասյանը և երիտասարդական ԱԱ հաղթող Հայկ Հակոբյանը հարթակ դուրս կգան ապրիլի 14-ին: