12 ապրիլի 2013 - 15:37 AMT
Մարիանո Սաբալետա. Եթե մենք պարտվեինք Ֆրանսիայից, Դավիթ Նալբանդյանը կավարտեր իր կարիերան

Արգենտինայի թենիսի հավաքականի մարզիչ Մարիանո Սաբալետան BATennis.com կայքին տված հարցազրույցում պատմել է, որ Դավիթ Նալբանդյանը կարող էր ավարտել իր պրոֆեսիոնալ մարզիկի կարիերան, եթե հավաքականը պարտվեր Ֆրանսիային Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում:

«Եթե մենք պարտվեինք Ֆրանսիայից, ապա Դավիթ Նալբանդյանը կավարտեր իր կարիերան: Սակայն հիմա նա շատ գոհ է հաղթանակից ու ասել է, որ ջանասիրաբար մարզվելու է, որպեսզի մինչ Չեխիայի հետ կիսաեզրափակիչ խաղը պատրաստ լինի մենախաղում հանդես գալ»,-ասել է նա:

Սաբալետան նշել է, որ իրենք միշտ օգնելու են Նալբանդյանին, որպեսզի նա ճիշտ մարզվի: