12 ապրիլի 2013 - 15:05 AMT
Մոնսերատ Կաբալիեն նշում է իր 80-ամյա հոբելյանը

Օպերային բեմի թագուհի, աշխարհի ամենահայտնի սոպրանոն համարվող Մոնսերատ Կաբալիեն նշում է իր 80-ամյա հոբելյանը: Նա ծնվել է Բարսելոնայում 1933թ., իսկ 1965 թ. նրա անունն իմացավ ողջ աշխարհը: Նրան ճանաչում բերեց կատարումը «Լուկրեցիա Բորջիա» օպերայում, երբ նա փոխարինեց հիվանդ ամերիկուհի կատարողին Նյու Յորքի «Քարնեգի հոլում»:

Կաբալիեն հայտնի է իր բելկանտոյի տեխնիկայով:

Նրա լավագույն կատարումներն են «Տոսկա», «Սալոմեա», «Մարիա Ստյուարտ» և «Ադրիանա Լեկուվեր» օպերաների գլխավոր դերերը: Ընդհանուր առմամբ երգչուհին 125 օպերային արիա է կատարել և դեռ շարունակում է ելույթները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: