12 ապրիլի 2013 - 15:18 AMT
Ադրբեջանցի զինվորը ցած է նետվել պատուհանից զորակոչվելուց 9 օր անց

Այսօր Բաքվում Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զորամասի 3-րդ հարկից ցած է նետվել նորակոչիկ Ֆարման Հուսեյնովը, 1995թ. ծնված: Նա հասցրել էր ծառայել ընդամենը 9 օր: Ինչպես հայտնում է vesti.az-ը, Հուսեյնովը զորակոչվել էր ապրիլի 3-ին: Տուժածը տեղափոխվել է հոսպիտալ, որտեղ մահացել է:

Տարեսկզբից Ադրբեջանի պետկառույցները հաստատել են արդեն 26 զինծառայողների մահը, որոնցից 21-ը մահացել են ոչ մարտական հանգամանքներում: Բացի այդ, ԶԼՄ-ները հայտնում են մահվան ևս մի քանի դեպքերի մասին: Ոչ մարտական հանգամանքներում ադրբեջանցի զինվորների մահացության դեպքերը Բաքվում երկու խոշոր բողոքի ցույցերի առիթ հանդիսացան: Առաջին ակցիան տեղի ունեցավ հունվարի 12-ին, իսկ երկրոդը՝ մարտի 10-ին: Երկու ակցիաները ցրվեցին ոստիկանության կողմից: