12 ապրիլի 2013 - 17:06 AMT
Իսրայելը ամբողջովին բացել է անցումը դեպի Գազայի հատված

Պաղեստինի տարածքում կառավարության գործունեության համակարգող Էյթան Դանգոտը կարգադրել է բացել «Քերեմ Շալոմ» սահմանակետը Գազայի հատվածում բեռների փոխադրումների համար:

Անցակետը փակվել էր Գազայի հատվածից հաճախակի դարձած գնդակոծությունների հետևանքով որպես տնտեսական պատժամիջոց: Սահմանային անցումը բացելու մասին որոշումն ընդունվել է շրջանում անվտանգության գնահատումից հետո, հայտնում է ZMAN.com-ը: