12 ապրիլի 2013 - 16:59 AMT
Ապրիլի 12-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 417.65 դրամ

Ընդ որում, ապրիլի 12-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 417.65 դրամ, ապրիլի 11-ի համեմատ նվազելով 0,37 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 546.95 դրամ է` նվազելով 0,49 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 13.53 դրամ, ինչը ապրիլի 10-ի ցուցանիշից պակաս է 0,02 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:

Ապրիլի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարի առք և վաճառք չի իրականացվել: