12 ապրիլի 2013 - 16:51 AMT
World Top Investor մրցույթը մեկնարկում է 2013թ. մայիսի 1-ին

FinLab ներդրումային ընկերությունը հանդիսանում է World Top Investor մրցույթի պաշտոնական գործընկերն ու հովանավոր բրոքերը Հայաստանում և ԱՊՀ տարածքում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

WorldTop Investor-ը համաշխարհային մրցույթ է, որի ընթացքում ներդրվում են իրական գումարներ ժամանակի իրական պահին (realtime): Մրցույքը հնարավորություն է ընձեռում ստանալ «Աշխարհի Լավագույն Ներդրող» տիտղոսը և նվաճել մրցույթի գլխավոր մրցանակը՝ նվազագույնը 1 տարի կառավարել մրցույքի կառավարիչ` DIFBroker պորտուգալական ընկերության ակտիվները:

World Top Investor մրցույթը մեկնարկում է 2013թ. մայիսի 1-ին: «Մրցույթը հիանալի հնարավորույթյուն է թրեյդերների համար ներկայանալու համաշխարհային ֆինանսական հանրությանն ու փորձարկելու իրենց առևտրային ռազմավարությունները»,-ասում է FinLab ընկերության տնօրենի տեղակալ ԼարիսաԳինոսյանը:-Մրցույթը հնարավորություն կտա բացահայտել լավագույն թրեյդերներին: Սակայն, մասնակցությունից կշահեն բոլոր մասնակիցները, քանի որ նրանց ցուցաբերած արդյունքներնուհմտությունները կլինեն ֆինանսական հանրության ուշադրության կիզակետում»:

Մրցույթի հիմնադիր Պաուլո Պինտոն ավելացնում է. «Մենք մեծ ուրախությամբ վստահում ենք Հայաստանում և ԱՊՀ տարածքում մրցույթի կազմակերպչի և հովանավորի դերը FinLab ընկերությանը: FinLab-ը առավել հասանելի կդարցնի մրցույթը Հայաստանի և ԱՊՀ ներդրողների համար: 2005թ.-ից ի վերWorld Top Investor մրցույթը բացահայտում է տաղանդավոր ներդրողների և թրեյդերների: FinLab-ը գերազանց գործընկեր-բրոքեր է, որն իզ որու է բարձրացնել մրցույթը նոր մակարդակի Հայաստանում և ԱՊՀ-ում:

ՖինԼաբ ներդրումային ընկերությունը ստեղծվել է 2012 թվականին` ունենալով առաքելություն իր գործունեությամբ զարգացնել Հայաստանի արժեթղթերի շուկան` ապահովելով վերջինիս ինտեգրացիան միջազգային ֆինանսական շուկաների հետ, ինչպես նաև աջակցել ֆինանսական գրագիտության բարձրացմանը: