12 ապրիլի 2013 - 19:36 AMT
App Store-ում 1-ին հայկական ինտերակտիվ հեքիաթն արդեն ձայնով է` հայերեն ու անգլերեն

Առաջին հայկական ինտերակտիվ հեքիաթի` Ղ.Աղայանի «Անահիտի» հեղինակները նոր առաջարկ ունեն` App Store-ում արդեն կարող եք գտնել գրքի ձայնային տարբերակը` հայերեն և անգլերեն լեզուներով: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ծրագրավորող Վահրամ Գևորգյանն ասաց, որ արդեն մի քանի ամիս աշխատում են` ուշադրություն դարձնելով մանրուքներին:

Հեքիաթն App Store-ում էր հայտնվել հունվարին: Հեղինակների խոսքով`մեծ հետաքրքրություն է առաջացրել ու հատկապես սփյուռքում: Նման նախագծերը տարածված են հատկապես արտասահմանում, օրինակ, «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի ինտերակտիվ տարբերակը: