12 ապրիլի 2013 - 20:18 AMT
Վաղը Մալաթիա-Սեբաստիայում ջրամատակարարումը կդադարեցվի 8 ժամով

«Երևան Ջուր» ընկերությունն իր հաճախորդներին և սպառողներին տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ապրիլի 13-ին, ժամը 10.00 - 18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փող. 10/1, 10/2, 10/3, 16-32, Օհանովի փող. 1-18, 20, 24, Շերամի փող. 47-55 շենքերի, Անդրանիկի թաղամասի Ա-3 բնակելի զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: